ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետ Փաշինյանի հրահանգները հաճախ են տարակուսանք առաջացրել ինձ մոտ․ Արթուր Վանեցյան

Վարչապետ Փաշինյանի հրահանգները հաճախ են տարակուսանք առաջացրել ինձ մոտ․ Արթուր Վանեցյան

Մեկանբանելով ֆուտբոլի ազգային հավաքականի պարտությունն ու իր հասցեին հնչած մեղարդրանքերը՝ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը «Պրեսինգ» հաղորդման ժամանակ ասել է, որ հավաքականի պարոությունը շատ մտահոգիչ է, և այս արդյունքից ամենադժգոհ մարդն  ինքն է, բայց չի կարելր էմոցիոնալ ֆոնի վրա որոշումներ կայացնել։ 

Ինչ վերաբերվում է իր հրաժարականի տեքսում մասին քննադատություններին, թե ինքը դեմ է կոռուպցիայի դեմ պայքարին, Վանեցյանի կարծիքով մտածող և վերլուծող մարդը շատ լավ հասկացել է, թե ինչ է գրված հրաժարականի տեքստում, իսկ մեղադրել իրեն նրանում, թե ես կանգ առնելու կոչ եմ արել կոռուպցիայի դեմ պայքարին, ուղղակի ծիծաղելի է։ 

«Ստանձնելով ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ իմ ղեկավարած հիմնարկը այս մեկուկես տարիներին եղել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, դրա մասին բազմիցս խոսվել է երկրի քաղաքական ղեկավարության կողմից, դրական է ընկալվել հասարակության կողմից, և բոլորը տեսել են՝ ինչ ահռելի աշխատանք է կատարել ԱԱԾ-ն։ Ես չեմ կարող «կանգ առ» ասել մի երևույթի, որը մեր երկրի չարիքն է և խարխլում է երկրի հիմքերը։ Կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունի, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել շատ խիստ և մշտապես, անդադար։ Դա ես և իմ ղեկավարած կառույցը ապացուցել ենք այն մեկուկես տարվա ընթացքում, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն»,- հայտարարել է նա։

Նա նաև ասել է, որ առաջիկայում կխոսի ամեն ինչի մասին և մանրամասն կներկայացնի իր տեսակետները երկրում ստեղծված մթնոլորտի և իրավիճակի մասին։

Հնչած այն հարցին, թե կառավարության նիստի ժամանակ վարչապետի՝ ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին տված հանձնարարականների դեպքում, օրինակ՝ գազալցակայաններում ՀԴՄ կտրոնների ստուգելը, ինչպիսի՞ն էր լինում իր արձագանքը, Վանեցյանը պատասխանել է․ «Իհարկե, տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, բայց այս պահին ես դրա մասին չեմ ուզում խոսել, ես միայն կարող եմ ասել այդ իմ տարակուսանքներից ելնելով է նաև կազմվել  իմ հրաժարականի տեքստը»։

Ինչ վերաբերում է իր հրաժարականից անմիջապես հետ հոր ընկերությունում ստուգումներ սկսելուն, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ նոր Հայաստանում պատվերով ստուգումներ չպետք է իրականցվեն տնտեսվարող սուբյեկտների մոտ, բայց ես հիմա ինչքան էլ փորձեմ համոզել Ձեզ և հեռուստադիտողին, որ այդ ստուգումներն իմ հրաժարականի հետ կապ չունեն, ես չեմ կարող։ Իրականում, այո՛, հորս պատկանող ընկերությունում անմիջապես իմ հրաժարականից հետո եղել են ստուգումներ և որևէ խախտում չի հայտնաբերվել։ Ստուգումներն ավարտվել են»։

 

  • Կիսվել: