շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Առաջիկա օրերին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը

Առաջիկա օրերին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նախարարն ընդգծել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտության հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը երկու երկրների միջև պետական սահմանի որոշման հարցն է»:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: 

  • Կիսվել: