հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը. Բագրատ Սրբազան

Առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը. Բագրատ Սրբազան

Սրբազան պայքարը շարունակվում է, առաջիկա հանդիպումը նախատեսված է հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը։ Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սահմանադրության օրը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք գտնվում ենք հակասահմանադրական գործողություններով, մոլուցքի մեջ ապրող չարիքի ծնած իրականության մեջ։ Կարևոր է, որ Սահմանադրության օրը մենք և՛ արժևորենք, և՛ գնահատենք, և՛ մեր ուղերձը հայտնենք մեր մայր փաստաթղթի նկատմամբ։ Գնահատականները տարբեր կարող են լինել, բայց Սահմանադրությունը մեր երկրի մայր օրենքն է»

Ըստ Սրբազանի՝ իրենց պայքարը յուրաքանչյուրի համար պետք է լինի անձնական՝ օդ շնչելու պես։

«Այս պայքարի թիրախը չարին տապալելն է, մահը վերացնելն է, դժբախտությունը վերացնելն է: Հաջորդ հանդիպումը հուլիսի 5-ին, ժամը 19։30՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում»,-եզրափակեց նա:

  • Կիսվել: