հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տուգանքի չափն ավելացնել

Առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տուգանքի չափն ավելացնել

Առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տուգանքի չափն ավելացնել, սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը դարձնել երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը դարձնել հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է հետևյալում. առկա վիճակագրության համաձայն՝ 2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, 3 տոկոսի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել, անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, ևս 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն պատասխան, խուսափողական, ընդհանուր ձևակերպումներով, պահանջված տեղեկությունների հետ կապ չունեցող բովանդակությամբ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ: 

  • Կիսվել: