երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջարկելու եմ մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման դեպքում հանվի նաև բալ․ պատգամավոր

Առաջարկելու եմ մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման դեպքում հանվի նաև բալ․ պատգամավոր

«ՔՊ» պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդես է գալու առաջարկությամբ՝ ըստ որի տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում բացի դրամական տուգանքից հանվի նաև բալ։

«Մոտ ժամանակներս հանդես եմ գալու առաջարկով (առանձին կամ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում այլ փոփոխությունների շրջանակներում), որպեսզի տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության խախտումների դեպքում բացի դրամական տուգանքից հանվի նաև բալ, ինչն այս պահին նախատեսված չէ։

Առաջարկելու եմ յուրաքանչյուր խախտման համար հանել 2 բալ»,- գրել է պատգամավորը։

  • Կիսվել: