երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ես եմ ազատել աշխատանքից. Արագածոտնի մարզպետը՝ սկանդալի կենտրոնում հայտնված իր տեղակալի մասին

Ես եմ ազատել աշխատանքից. Արագածոտնի մարզպետը՝ սկանդալի կենտրոնում հայտնված իր տեղակալի մասին

Մեզ համար մեծ պատիվ է, որ պարոն վարչապետը իր մասնակցությունը կունենա այս միջոցառմանը. Սա թե մեզ համար է ոգեւորող, թե բնակչության համար մեծ պատիվ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 6-ին, Արուճ գյուղում Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնի շրջնակներում  NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը:

Անդրադառնալով նրան, որ գյուղի բնակիչները գազ չունեն, նա ասաց. «Սուբվենցիոն ծրագրով անպայման ներկայացնելու ենք գազաֆիկացման հարցը, 2025-ին այդ հարցը երեւի լուծում կստանա: Բավականին մեծ աշխատանքներ են տարվել խոշորացված համայնքի տարբեր վարչական տարածքներում, Արուճն էլ բացառություն չի կազմում: Բայց դեռ չլուծված խնդիրներ կան, որոնք հերթով լուծելու ենք»:

Ինչ վերաբերում է իր տեղակալ Արմեն Մարկոսյանին թմրանյութեր պահելու համար ձերբակալելուն, մարզպետն ասաց. «Նա չի շարունակում պաշտոնավարել: Ես եմ ազատել աշխատանքից»: Նա չցանկացավ այս թեմայի վերաբերյալ այլ հարցերի պատասխանել՝ նկատելով, որ հավաքվելու առիթն այլ է:

  • Կիսվել: