հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արա Սաղաթելյանը քիչ առաջ ազատ արձակվեց

Արա Սաղաթելյանը քիչ առաջ ազատ արձակվեց

Իրավապահ մարմինների գործողություններն ուղղորդված են իմ անձի դեմ։ Ինձ ձերբակալելը ոչ միայն իրավաչափ չէր, այլև ողջամիտ չէր: Այս մասին քիչ առաջ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ դուրս գալով ՁՊՎ-ից։

Նա նշեց, որ իրեն վերագրվող կասկածանքն իրականությունից չի բխում, և կան ապացույցներ։

Նշենք, որ մյուս ձերբակալվածներից ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանի, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի, Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի և ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի ձերբակալությունը համարվել է ոչ իրավաչափ։

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ձերբակալության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան։

 

  • Կիսվել: