շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Արա, լսի, այ տղա, կգոռամ. Փակեք փողոցը». Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց

«Արա, լսի, այ տղա, կգոռամ. Փակեք փողոցը». Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց

Ազգային ժողովի դիմաց այսօր՝ ապրիլի 23–ին, 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը պահանջեց ոստիկաններից մեկ րոպեով փակել Բաղրամյան փողոցը՝ ի հիշատակ զոհված զինվորների։

«Թող հայ ժողովուրդը լսի, որ հայ զինվորը անարգված է իր հողում»,–ասաց նա։

Մեծաթիվ ոստիկանական ուժեր շղաթ էին կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները փողոց դուրս չգան։ Դրանից հետո իրավիճակը լարվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Արա, լսի, այ տղա, կգոռամ ես, սրան նայի։ Ասում եմ՝ մի րոպեով փակեք»։

Նշենք, որ բաղրամյան փողոցի մի կողմը արդեն իսկ փակ է, նրանք պահանջում էին փակել նաև մյուս գոտին։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են հրապարակել 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը։

  • Կիսվել: