հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը կհանդիպեն

Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը կհանդիպեն

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացմանը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման շեշտադրմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ գերատեսչությունից նշել են, որ կքննարկվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով աշխատանքային ծրագրերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: