շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արա Այվազյանի պաշտոնանկության մասին լուրերն ապատեղեկատվություն են. աղբյուր

Արա Այվազյանի պաշտոնանկության մասին լուրերն ապատեղեկատվություն են. աղբյուր

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին կառավարության իր աղբյուրները։

Ըստ աղբյուրի՝ Արա Այվազյանը այսօր խորհրդակցություն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և պաշտոնանկության մասին ոչ մի խոսակցություն չի եղել։

Ավելին վարչապետն իր գոհունակությունն է հայտնել ԱԳ նախարարի գործունեության վերաբերյալ։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ վարչապետը, դժգոհ լինելով Այվազյանի գործունեությունից, որոշել է պաշտոնանկ անել նրան՝ փոխարենը պաշտոնում նշանակելով ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին։

  • Կիսվել: