երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բաքվի մահաբեր գործողություններին համարժեք չարձագանքելը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններին (տեսանյութ)

Բաքվի մահաբեր գործողություններին համարժեք չարձագանքելը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի. Այվազյանը՝ ՀԱՊԿ երկրների դեսպաններին (տեսանյութ)

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):

Հանդիպման առանցքում էին մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ որոշ մարզերում ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ չանսալով և արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:

Արա Այվազյանը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացաիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:

 

  • Կիսվել: