հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արա Աբրահամյանը և Տիգրան Արզաքանցյանը ընտրություններին համատեղ հանդես գալու որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ հայտարարություն

Արա Աբրահամյանը և Տիգրան Արզաքանցյանը ընտրություններին համատեղ հանդես գալու որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ հայտարարություն

Տիգրան Արզաքանցյանի մամուլի գրասենյակը հայտարարություն է տարածել նշելով, որ  Արա Աբրահամյանի հետ ընտրություններին համատեղ հանդես գալու որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ 

Հայատարարության մեջ ասվում է․

«Մամուլում չճշտված լուրեր են շրջանառվում, որ Տիգրան Արզաքանցյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Աբրահամյան» դաշինքով: Մինչ այս պահը Արա Աբրահամյանը և Տիգրան Արզաքանցյանը ընտրություններին համատեղ հանդես գալու որևէ փաստաթուղթ չեն ստորագրել: Եվս մեկ անգամ ԶԼՄ-ներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և հայտնում ենք, որ Տիգրան Արզաքանցյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը»:

  • Կիսվել: