Ապուշություն է. Արցախի նախագահն այն մասին, թե իբր արցախցիները 5000 դրամով ցույցերի են մասնակցում (տեսանյութ)
Չեմ կարող նման ապսուրդ բաները մեկնաբանել, իրենց հարցրե՛ք, դա ապուշություն է: Այսպես ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե արցախցիները 5000-ական դրամների դիմաց են մասնակցում Բագրատ Սրբազանի կազմակերպած ցույցերին: