շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ափսոսանքով եմ ասում, որ ՌԴ-ի որոշ դաշնակիցներ մասնակցել են «Ժողովրդավարության գագաթնաժողովին». Կոսաչև

Ափսոսանքով եմ ասում, որ ՌԴ-ի որոշ դաշնակիցներ մասնակցել են «Ժողովրդավարության գագաթնաժողովին». Կոսաչև

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը ափսոսանք է հայտնել, որ ՌԴ-ի որոշ դաշնակիցներ, այդ թվում՝ Հայաստանը, մասնակցել են Սպիտակ տան նախաձեռնած ՛՛Ժողովրդավարության գագաթնաժողովին՛՛։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Եթե չեմ սխալվում՝ դրան մասնակցում են մոտ 120 երկրներ, այդ թվում, ցավոք, որոշ մեր դաշնակիցներ՝ Հայաստանի նման։ Ես այդ մասին ափսոսանքով եմ ասում՛՛:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ՛՛ի պատիվ հայերի՝ նրանք վերապահումով են միացել նիստի ավարտին ընդունված Հռչակագրին, որը պահանջում է Ռուսաստանից ՛՛անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից և դադարեցնել ռազմական գործողությունները՛՛:

Կոսաչևը շեշտել է, որ այդ կետից ձեռնպահ են մնացել երեք երկրներ՝ Հայաստանը, Մեքսիկան և Հնդկաստանը:

 

  • Կիսվել: