երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը․ Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է «Հայաքվե» նախաձեռնությանը։

Ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման միակ արդյունավետ ճանապարհը «Ապրելու երկիր» կուսակցությունը տեսնում է ժողովրդի վստահությամբ իրականացվող ամբողջական իշխանափոխության միջոցով, ինչի մասին կուսակցությունը պարբերաբար հայտարարել է։

Միևնույն ժամանակ, ողջունում և աջակցում եմ Արցախին նվիրված ցանկացած նախաձեռնություն, որն առնվազն կարող է վերահաստատել հայ ժողովրդի հստակ դիրքորոշումը Արցախի հարցով, այն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Մտահոգիչ է, որ իշխանությունները փորձ են անում խոչընդոտել «Հայաքվե» նախաձեռնության գործողությունները, ինչը հստակ ամրագրված է օրենսդրությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Նոյեմբերյան, Ալավերդի, Տաթև համայնքներում, որպես իշխանություն, օրենքի շրջանակներում լիակատար աջակցում է նախաձեռնությանը, միևնույն ժամանակ, մեր համայնքային թիմերը պատրաստ են աջակցել ստորագրությունների հավաքման մասով, ինչի մասին տեղեկացված է «Հայաքվեի» նախաձեռնող խումբը»։

  • Կիսվել: