երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի քննության տեմպը Գևորգ Պապոյանին դուր չի գալիս

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի քննության տեմպը Գևորգ Պապոյանին դուր չի գալիս

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի քննության տեմպը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանին դուր չի գալիս։ Լրագրողների հետ զրույցում նա այսօր նշեց, որ թեև որոշ գույք վերադարձվել է, պետությանը պատճառված մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս էլ արդեն վերականգնվել է, սակայն դա բավարար չէ։

«Իրավապահ համակարգի մեր գործընկերները կարող են իմ դժգոհությունն ընդունել ի գիտություն»,- հայտարարեց Գևորգ Պապոյանը։

Նա ակնկալում է, որ առաջիկա 1-2 տարում՝ մինչև 26 թվականն այդ առումով էական արձանագրում կլինի։

  • Կիսվել: