երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԱՊՀ վարչապետների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Բիշքեկում

ԱՊՀ վարչապետների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Բիշքեկում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Բիշքեկում, իսկ ԱԳ նախարարների հանդիպումը` հոկտեմբերի 12-13–ը։ Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Նա նաև նշեց, որ նիստի ընթացքում ԱՊՀ երիտասարադական քաղաքների մասին հայտարարություն են ընդունել` առաջիկա 3 տարվա համար, ըստ որի` 2024 թ. երիտասարդական քաղաք է հռչակվել Տաշքենդը, 2025 թ. Ադրբեջանի Գաբալա քաղաքը, 2026 թ. Հայաստանի Կապան քաղաքը։
ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն իր հերթին նշեց, որ այսօրվա նիստի առանձնահատկությունը ԵԱՏՄ և ԱՊՀ համակարգերի սերտ համագործակցությունն էր։
 
«Մենք փորձում ենք սերտորեն համաձայնեցնել մեր գործողությունները, փաստաթղթերը։ Դա շատ արդյունավետ է դառնում մեր երկրների համար։ ԱՊՀ տարածքում շոշափելիորեն ակտիվացել է փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Մենք մի նպատակ ունենք` այստեղ հավաքվում ենք ոչ թե ուղղկակի շփվելու կամ ծովափին լավ ժամանակ անցկացնելու համար, այլ մեզ համար շատ կարևոր են այս քննարկումների բովանդակությունը։ Մենք կատարելագործում ենք մեր համագործակցությունը»,– նշեց նա։
 
Քաղաքական գործիչները հաստատել են նաև մինչև 2030 թվականը համապատասխան միջոցառումների ծրագիրը արդյունաբերական համագործակցության զարգացման հայեցակարգի, ճառագայթային իրավիճակի մոնիթորինգի տվյալների փոխանակման ժամանակ փոխգործակցության մասին համաձայնագրերի, վերադարձի վկայագրերով արտաքսման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերով փոխգործակցության մասին։

  • Կիսվել: