ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում: Այդ մասին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ այսօր հանդես գալով Մինսկում անցկացվող ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, հաղորդել է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Ղրղզական կողմի առաջարկությամբ կողմերը որոշում են ընդունել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Բիշքեկում, 2021 թվականի նոյեմբերի 12-ին»,-ասել Է Սերգեյ Լեբեդեւը:

Նա նաեւ տեղեկացրել Է, որ նեղ կազմով նիստում տեղի Է ունեցել հանգամանալից եւ բովանդակալից կարծիքների փոխանակում Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները լայն ձեւաչափով կքննարկեն վարակիչ հիվանդությունների տարածմանը հակազդելու միջոցները, համագործակցության հարցերը ԱՊՀ-ի երկրների տարածքների սանիտարական պահպանման բնագավառում եւ Համագործակցության պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում:

  • Կիսվել: