ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բիշքեկում

ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բիշքեկում

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին Ղրղզստանի մայրաքաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ հոկտեմբերի 28-ին հանդես գալով ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Ղրղզստանի Հանրապետության առաջարկությամբ որոշում Է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում»,-ասել Է Լեբեդեւը:

Նրա խոսքով՝ ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեն նիստի մասնակիցներին տեղեկացրել Է ծառայությունների ազատ առեւտրի, գործունեություն հիմնելու եւ ներդրումներ իրականացնելու շուրջ համաձայնագրի նախապատրաստման վրա աշխատանքի մասին: Այդ հարցի քննարկումից հետո ընդունվել Է որոշում, որը ենթադրում Է ընթացիկ տարում այդ աշխատանքի ավարտում եւ քննարկման համար այդ փաստաթուղթը ներկայացնել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: