հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անում ենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի դիվանագիտական միջազգային ճնշում լինի և Ադրբեջանը բացի ճանապարհը. Գևորգ Պապոյան

Անում ենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի դիվանագիտական միջազգային ճնշում լինի և Ադրբեջանը բացի ճանապարհը. Գևորգ Պապոյան

«Անում ենք այն, ինչ հնարավոր է, որպեսզի դիվանագիտական միջազգային ճնշում լինի և Ադրբեջանը բացի ճանապարհը»։

Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Բոլոր միջազգային հարթակներում՝ խորհրդարանական, ոչ խորհրդարանական, այս հարցը բարձրացնում ենք, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ենք հարցը տեղափոխում, դեսպանների հավաք ենք անում: Անում ենք ինչ հնարավոր է, որպեսզի Ադրբեջանի վրա դիվանագիտական, միջազգային մեծ ճնշում լինի, որպեսզի այդ տրամաբանության մեջ Ադրբեջանը բացի ճանապարհը»,-  ասաց ՔՊ խմբակցության պատգամավորը:

Անդրադառնալով Ջերմուկում կազմակերպված ՔՊ նիստի մասին խոսակցություններին՝ Պապոյանն ասաց. «Այո, հավաքներ կազմակերպում ենք Ջերմուկում և այո հավաքները կազմակերպում ենք այնտեղ, որտեղ թշնամու ուղիղ կրակի տակ է, որպեսզի մեր քաղաքացիներն իմանան, որ մենք այնտեղ ենք, որտեղ իրենք են: Մենք մեր հավաքները կազմակերպելու ենք այնտեղ, որտեղ սահմանին շատ մոտ է»:

Պատգամավորը խոսեց նաև ընդդիմադիրների ՌԴ-ին դիմելու կոչերի մասին. «Լաչինի միջանցքի վերաբերյալ մենք ասում ենք՝ այո Հայաստանն ունի անելիք և դա անում է, բայց անելիք ունեն նաև մեր գործընկերները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը և լավ կլինի, որ ձեր կոչերում նաև ՌԴ-ին կոչ անեք, որպեսզի իր ունեցած ռեսուրսներն առավելագույնը փորձի օգտագործել, որպեսզի այդ հարցը լուծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: