շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ․ Արշակ Սրբազան

Անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ․ Արշակ Սրբազան

Բոլոր սցենարներն էլ հաշվառված եղել են, բայց անակնկալներ կային ամեն դեպքում։ Այս մասին Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հարցին՝ ինչ փոխեց կալանքը Սրբազանի կյանքում՝ Արշակ Սրբազանը նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր աջակցել են եկեղեցուն այս ընթացքում և չեն կորցրել հավատքն այն մարդկանց նկատմամբ, որոնք ապօրինաբար հայտնվել են կալանավայրում։
«Ես հիշում եմ, որ կալանավայրերն ասում էին ուղղիչ աշխատանքային գաղութներ։ Ուրախ եմ ասել, որ ես անուղղելի եմ մնացել, իմ հայացքների և դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել»,- ասաց Արշակ Սրբազանը։

  • Կիսվել: