շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անթույլատրելի է այսօր Բաքվի ու Անկարայի հետ բովանդակային բանակցություններ սկսել. ՀՀԿ խոսնակ

Անթույլատրելի է այսօր Բաքվի ու Անկարայի հետ բովանդակային բանակցություններ սկսել. ՀՀԿ խոսնակ

Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Անթույլատրելի է այսօր Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սկսել բովանդակային բանակցություններ։ Ինչու՞։ Ասեմ… Կապիտուլյացիայից հետո եւ կապիտուլյանտների պատճառով Հայաստանն այսօր ահավոր թուլացած է։

Հայաստանը չունի ազգային շահերը սպասարկող իշխանություն։ Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը հակահայկական է։ Նրանք, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ,ստանալու են հայկական կողմից ամեն ինչ ու փոխարենը իրենց պարտավորությունը չեն կատարելու։ Հայաստանի իշխանությունն ,ինչպես հունվարի 11-ին,այս անգամ եւս մնալու է դիտորդի դերում։ Չի կարելի թուրքերի եւ ադրբեջանցիների հետ վարել բովանդակային բանակցություններ,երբ դու վիրավոր ես ու դիմադրողականություն չունես։

Չկա խաղաղության օրակարգ,կա բացառապես թուրքական ու հակահայկական օրակարգ,որին մասնակցելը կնշանակի Հայաստանի պետականության փաստացի անկումը»,- գրել է նա։

  • Կիսվել: