հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների գագաթաժողովին

Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների գագաթաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։

Այս ձևաչափի երրորդ գագաթաժողովի թեման հոգեկան առողջությունն է։

Ըստ միջոցառման կայքի՝ Աննա Հակոբյանը մասնակցելու է դեռահասների հոգեկան առողջության թեմայով պանելային քննարկման։ Մյուս մասնակիցներն են՝ Էստոնիայի առաջին տիկինը, Սլովակիայի նախագահի զուգընկերը, հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը (հեռավար) և այլք։

«Քննարկելու ենք այսօր դեռահասների առաջ կանգնած թվային մարտահրավերները։ Ի՞նչ սպառնալիքներ ու հնարավորություններ է բերում աշխարհի թվայնացումը։ Ինչպե՞ս կարող է ավագ սերունդը աջակցել պատանիներին աշխարհին հարմարվելու գործում՝ առանց նրանց սահմանափակելու»,- նշված է պանելային քննարկման նկարագրությունում։

2023-ի գագաթաժողովին մասնակցում են Դանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Թուրքիայի, Իսպանիայի և այլ երկրների առաջնորդների կանայք և ամուսիններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ և այլք։

Երեկ հայտի դարձավ․ որ Հայաստանն օգնություն է ուղարկել Ուկրաինա, որը փոխանցելու է Աննա Հակոբյանը։

  • Կիսվել: