երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Աննա Գրիգորյանը ընտրություններին կմասնակցի Սյունիքի նախկին մարզպետի կուսակցության կազմում

Աննա Գրիգորյանը ընտրություններին կմասնակցի Սյունիքի նախկին մարզպետի կուսակցության կազմում

ԻՔ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է, որ իր քաղաքական ուղին շարունակելու է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսկացության հետ: Այս մասին Գրիգորյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ: Կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը: Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար: Գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը», - ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: