երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անկլավների հարց կա այնքանով, որքանով կան դրանց համար իրավական հիմքեր, եթե լինեն հիմքեր, կքննարկենք․ Արթուր Հովհաննիսյան

Անկլավների հարց կա այնքանով, որքանով կան դրանց համար իրավական հիմքեր, եթե լինեն հիմքեր, կքննարկենք․ Արթուր Հովհաննիսյան

Հայաստանը չի կարող զիջել տարածք, որը միջազգային իրավունքներով և պայմանագրերով պատկանում է ՀՀ-ին։ Այս մասին խորհրդարանական ճեպարույցների ընթացքում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«ՀՀ տարածքը 29․800 քա կմ է, և այդ 29․800 քա կմ-ը մի տարածք է, որը արձանագրված է պայմանագրերով, Հայաստանը այդ սահմաններով է մտել ՄԱԿ, Ալմա Աթայի համաձայնագրում ևս ՀՀ-ն այդ սահմաննեով է։  Այդ սահմաններից ներս ոչ մի բան Հայաստանը չի կարող զիջել  և դա մեր կարմիր գիծն է, մնացած հարցերը դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցեր են»,- ասաց Պապոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով անկլավների հարցին, նշեց․ «Անկլավների հարց կա այնքանով, որքանով կա դրա համար իրավական հիմք, եթե չկան իրավական հիմքեր, ուրեմն չկան անկլավներ։ Այս գործընթացում մենք կշարժվենք առաջ և երբ լինեն իրավական հիմքեր ՀՀ տարածքների հետ կապված, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում և հակառակը։ Կլինեն նաև քննարկումներ»։

  • Կիսվել: