շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով խաղաղության համար. վարչապետի ելույթը (տեսանյութ)

Անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով խաղաղության համար. վարչապետի ելույթը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Այսօր, ինչպես եւ 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն եւ խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:

Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռեւիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունիցՙ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան եւ նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երեւույթ:

Իմ ելույթը ՄԱԿ-ի 75-րդ տարեդարձի կապակցությամբ»։


 

  • Կիսվել: