հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անկասկած, Ադրբեջանն այսօր պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ. Զատուլին

Անկասկած, Ադրբեջանն այսօր պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնսատանտին Զատուլինը ՛՛Կոմսոմոլսկայա պրավդա՛՛-ին տված հարցազրույցում անդրադարձել է նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների արդյունքներին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

՛՛Այդ հարցն այս հանդիպումից հետո էլ լուծված չէ, դրան անդրադարձ էլ չի արվել՛՛,- ասել է Զատուլինը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե պատերազմի և բանակցությունների պատճառը եղել է ԼՂ կարգավիճակի հարցը:

՛՛ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դժվար թե առաջ գնա ներկա իրավիճակում, Հայաստանի այս դրության պարագայում, երբ նրա դիրքորոշումները կասկածի են ենթարկվում նախ և առաջ հենց Հայասատանի ներսում:

Անկասկած, Ադրբեջանը, հաղթանակով թևավորված, այսօր պատրաստ չէ որևէ փոխզիջման գնալ կարգավիճակի հարցի շուրջ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը, այնուամենայնիվ, ամենագլխավորն է, այսօրվա դրությամբ դեռևս հետաձգվում է ավելի լավ ժամանակների՛՛,-ասել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ երեկ Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: