ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անկախ նրանից՝ տուժողը կա, թե չկա, քրգործ պետք է հարուցվի. Ա. Մինասյան

Անկախ նրանից՝ տուժողը կա, թե չկա, քրգործ պետք է հարուցվի. Ա. Մինասյան

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ստացած վնասվածքների շրջանակներում իրավապահները պարտավոր են գործեր հարուցել: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Իրենք թույլ են տվել քրեորեն արարք, հիմա էլ ուզում են մեղավորությունը բարդել օգնականների վրա: Քանի որ ես ավելի մանրամասն տեղեկացված եմ, կարող եմ արձանագրել, որ պատգամավորներն իրենց պահել են սարսափելի փողոցային վարքագծի տեսքով: Քրգործը պետք է արդեն հարուցված լիներ: Այս գործընթացում ներգրավված բոլոր անձինք պետք է բացատրություններ տան, որի հիման վրա պետք է հարուցվի քրգործ, կամ մերժվի հարուցումը.,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը, որ եղել է այդ ծեծկռտուքի կիզակետում չի ընդունում, որ ինքը տուժել է՝ հայտարարելով, որ ինքը ծեծ չի կերել, ինչ պետք է արել են, ինչքան պետք է, կոխել են, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Գերասիմ Վարդանյանը ճիշտ է ասել: Անկախ նրանից՝ տուժողը կա, թե չկա, նախ սա հանրային նշանակության գործ է, եւ տուժողը ողջ հանրությունն է»:

 

  • Կիսվել: