ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անկախ նրանից, թե 2020-ին ՀՀ-ի ղեկավարը կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը՝ այս իրավիճակը լինելու էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Անկախ նրանից, թե 2020-ին ՀՀ-ի ղեկավարը կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը՝ այս իրավիճակը լինելու էր. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Յոթ ամիս է անցել պատերազմից, բայց երբ լարված իրավիճակ է, մենք համապատասխան պատասխան ենք տալիս և  այդ պատասխանը շարունակելու ենք տալ: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:

Նա նշել է. ՛՛Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ընդամենը 15-20 օր առաջ գոռում էին ազգ-բանակ- հաղթանակ, այսօր բանակին յուրաքանչյուր իրավիճակում իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով հարվածում են: Օնիկ Գասպարյանո՞վ էր պայմանավորված ազգ-բանակը՛՛:
 

Սիմոնյանի խոսքով՝  պարզ է, թե ով է մեր թշնամին, և առնվազն այս փուլում մենք ներքին թշնամիներ չպետք է փնտրենք, դա պետականության կարևորագույն հարցն է:

Նա նաև հավելեց. ՛՛Կան աշխարհաքաղաքական շահեր, թեպետ չկա այդպիսի բան, բայց կարևոր չեն անձնական հարաբերությունները, անկախ նրանից, թե 2020 թվականին ՀՀ-ի ղեկավարը կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը՝ այս իրավիճակը լինելու էր, ուղղակի այստեղ իրավիճակի տարբերությունն այն է, որ, ի տարբերություն մնացածի, Նիկոլ Փաշինյանն ընտրված է և ներկայացնում է իր ժողովրդին՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: