Անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը
Եթե տեսականորեն ենթադրում ենք, որ պատերազմը երկարատև է լինելու, ապա տնտեսական գերակայությունների վերանայում պետք է արվի: Այս մասին գրում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը։
«Օրինակ տուրիստական ճյուղը, որը էականորեն տուժել էր արդեն կովիդի պատճառով, երկարատև պատերազմի պարագայում ինքնին անարդյունավետ է լինելու: Սովորական միջին վիճակագրական օտարազգի տուրիստին անհնար է լինելու բացատրել, որ պատերազմը Գառնի-Գեղարդից հարյուր կիլոմետր հեռու է ընթանում, իր համար դա միևնույն տարածաշրջանն է: Փոխարենը անհրաժեշտություն կլինի ծանր/ռազմական արդյունաբերությունը զարգացնելը: Քննարկման այլ կոնտեքստ պետք է ստանա, կարծում եմ, նաև հանքարդյունաբերությունը»,- մասնավորապես գրել է նա։



