երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան․ Հաքան Ֆիդան

Անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ելույթ է ունեցել օգոստոսի 7-ին Անկարայում դեսպանների 14-րդ կոնֆերանսի բացմանը, գրում է Ermenihaber.am-ը։

Ելույթում Ֆիդանն անդրարդարձել է Միջին Արևելքում և Հարավային կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև նշել, որ վերոհիշյալ տարածաշրջաններում տարբեր երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներն արագ տեմպերով են զարգանում:

Նա նաև հավելել է, որ Թուրքիան ձգտելու է լուծել տարբեր երկրների հետ ունեցած խնդիրները, ինչպես նաև ամրապնդել առկա երկկողմ հարաբերությունները:

«Հարավային Կովկասում կայունության, անդորրի, բարօրության և անվտանգության համար խիստ անհրաժեշտ է, որ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան գործընթացները համակարգված առաջ ընթանան»,-հավելել է Ֆիդանը:
 

  • Կիսվել: