ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհնազանդության ակցիաների ընթացքում 414 անձ է բերման ենթարկվել

Անհնազանդության ակցիաների ընթացքում 414 անձ է բերման ենթարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 414 քաղաքացի։

Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են:

  • Կիսվել: