Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները ԱԺ շենքի մոտ են․ Ուղիղ
Անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, նաեւ փակել էին Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը, այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի մոտ են եւ շարունակում են իրենց բողոքի ակցիան:
Նրանք պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար:
Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանին՝ ասաց. «Էդ դասալիքը տեղյա՞կ է սահմանների վիճակից, մի օր եղած կա՞ առաջնագծում, որ էսօր մեր երեխեքին դասլիք է ասում: Ընդհանրապես սահմանի տեղը գիտի»: