կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն․ Մանե Թանդիլյան

Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն․ Մանե Թանդիլյան

Անհայտ անձինք, փաստորեն, կարող են անարգել մոտենալ Երևանի մի զգալի հատվածին սնուցող ջրագծին և վնասել այն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Նույն հաջողությամբ այդ անհայտ անձինք կարող են վնասել հոսանքի լարերը, գազատարները, ինտերնետ մալուխներ և նման կենսական նշանակության ենթակառուցվածքներ», - հավելել է նա։

Թանդիլյանի խոսքով՝ սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ Երևանի գործող իշխանությունը հեռու է քաղաքային կառավարումից․ նրանք ոչ միայն ունակ չեն կառավարելու, այլև կառավարման ղեկին լինելով՝ իրենք իսկ արդեն լուրջ վտանգ են ներկայացնում։

Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, քաղաքային իշխանության կառավարման հետևանքով երևանցին ամեն օր նոր խնդրի է բախվում: Նրա խոսքով՝ +40 և ավելի ջերմաստիճանի պայմաններում մարդիկ օրերով ջուր չունեն ու պատճառն անվերահսկելի քաոսն է, որը ստեղծել են այս իշխանություններն իրենց շինարարատենչ ագահությամբ:

  • Կիսվել: