կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին. ՀՀ ԱԳՆ

Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերին նախարարությունը արձագանքել է Ղազախստանում ծավալվող իրադարձություններին՝ նշելով, ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․

«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: