ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անդրանիկ Քոչարյանն ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել Գագիկ Ջհանգիրյանի մասին. Ռուբեն Հայրապետյան

Անդրանիկ Քոչարյանն ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել Գագիկ Ջհանգիրյանի մասին. Ռուբեն Հայրապետյան

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանին բարկացրել է այն, որ երեկ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կնոջը հրավիրել են ՀՔԾ:

Այս և այլ թեմաներով նա զրուցել է Aravot.am-ի հետ:

«Տղամարդ եղեք, մարդ եղեք, այ անթասիբներ»,-խոսքն ուղղելով իշխանության ներկայացուցիչներին՝ ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանը չժխտեց, որ իրենց իշխանության տարիներին նույնպես սխալներ թույլ են տրվել, բայց, նրա խոսքով, այն ժամանակ գործընթացները քաղաքական տրամաբանությունից դուրս չեն եկել եւ երբեք որեւէ գործչի հետ անհամաձայնությունը պատճառը չի դարձել, որպեսզի նրա երեխաների կամ կնոջ հետ հաշվեհարդար տեսնեն, ինչպես, ըստ նրա,  հիմա է լինում, օրինակ, Հրայր Թովմասյանի երեխաների պարագայում, Գագիկ Ծառուկյանի տղայի, իր որդու, երկրորդ եւ երրորդ նախագահների երեխաների, Ռուբեն Վարդազարյանի կնոջ եւ այլոց:

Հայրապետյանն ասաց նաեւ, որ ուշադիր հետեւել է խորհրդարանում Ռուբեն Վարդազարյանի վրա իշխող խմբակցության պատգամավորների հարձակումներին:

Այս առնչությամբ նա ասաց. «Ռուբեն Վարդազարյանն իրեն պահել է անկախ դատական համակարգի ղեկավարի կեցվածքով, բայց իրենք հարձակվել են այդ մարդու վրա, որպեսզի Հայաստանում ամենահայտնի, կոռումպացված անձնավորությանը`Գագիկ Ջհանգիրյանին, դարձնեն իրեն կամակատարը: Քոչարյան Անդրանիկ կոչեցյալը, գոնե ես, տարիներ շարունակ, լսել եմ, թե ինչ կարծիք ունի Գագիկ Ջհանգիրյանի մասին:

Աշխարհի ամենակեղտոտ հայհոյանքներն է հնչեցրել նրա հասցեին, աշխարհի ամենաբացասական կարծիքն է ունեցել Գագիկ Ջհանգիրյանի մասին, հիմա նրանք հայտարարում են, որ ընկերներ ու եղբայրներ են: Վաղարշակ Հարությունյանին իմ ներկայությամբ հազար ու մի անուն է կպցրել: Ինքը, իհարկե, հիմա կհերքի, հիմա ամեն ինչն է հերքում, նույնիսկ այդքան տղամարդկություն ու համարձակություն չունի, որ ասի`ասել եմ: Քոչարյան Անդրանիկը Վարդազարյան Ռուբենին քննադատում է`իր ընկերոջ հետ շփումների համար… երբ մենք իշխանություն ենք եղել, դու եղել ես ընդդիմադիր եւ բոլոր իշխանությունների դեմ խոսել ես. Երբեք`ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չի եղել մեկ անգամ, որ ինձ ասեն`ինչո՞ւ ես շփվում Քոչարյան Անդրանիկի հետ:

Ընկերությունն ինձ համար բարձր արժեք է: Երբ տեսա Վարդազարյան Ռուբենի հետ իր խոսելաձեւն ու պահելաձեւը, երբ ինքը վիրավորում է Վարդազարյան Ռուբենին`ընկերություն անելու համար, մեղադրում է Վանեցյանի հետ ընկերություն անելու համար, հասկացա, որ այդ մարդուն չի կարելի…ժամանակին, երբ ես հազար ու մի հարցով իր կողքին կանգնած էի, մեր իշխանությունից ոչ ոք չէր ասում`ինչո՞ւ ես օգնում էդ մարդուն: Գովելի է, երբ մարդը իշխանության ներկայացուցիչ լինելով`ընկերություն է անում ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու հետ`առանց քաղաքական միջամտությունների»:

  • Կիսվել: