երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անդրադարձ է կատարվել Փաշինյանի՝ ՌԴ կայանալիք պաշտոնական այցին․ մանրամասներ Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

Անդրադարձ է կատարվել Փաշինյանի՝ ՌԴ կայանալիք պաշտոնական այցին․ մանրամասներ Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կայանալիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Զրույցի ընթացքում քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է ՌԴ միջնորդական ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: