կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անցնող տարին մեր հարաբերությունների առումով կարելի է գնահատել ոչ միանշանակ, մյուս կողմից ոչ միայն բացասական տեսանկյունից․ ՌԴ դեսպան

Անցնող տարին մեր հարաբերությունների առումով կարելի է գնահատել ոչ միանշանակ, մյուս կողմից ոչ միայն բացասական տեսանկյունից․ ՌԴ դեսպան

2023-ը հայ-ռուսական հարաբերությունների համար պարզ չէր, ինչը մեծապես արտացոլում է այն բարդ իրավիճակը, որով մենք անցնում ենք: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Եթե փորձենք այն, ինչ տեղի է ունենում մեր հարաբերություններում հիմա համադրել այն ամենին,ինչ տեղի է ունեցել անցած տարիների ընթացքում, կարելի է ասել, դա պետք է դիտարկվի ըմբռնմամբ:

Երբ խոսքը բարձ հարաբերությունների, թերըմբռնման մասին է, իհարկե, այդ բոլորը շատ արտասովոր ու անիմաստ էր:Ես այն տեսակետին եմ, որ պետք է ընկալել այն, ինչ տեղի է ունենում ներկայումս: Այն, ինչ մեր հարաբերությունների առանցքում է, դա մարդկային շփումն է, ընդհանություններն են, վստահ եմ՝ ընդհանրություններ կան նաեւ ռազմավարական շահերի տեսանկյունից: Այն, որ մենք մասնակցում ենք որոշ ինտեգրացիոն միավորումներին, եւս մեկ անգամ փաստում է, որ կան հիմնարար գործոններ, որոնք բավականին լավ հիմք են մեր հարաբերությունների համար:

Անցնող տարին մեր հարաբերությունների առումով կարելի է գնահատել ոչ միանշանակ, մյուս կողմից ոչ միայն բացասական տեսանկյունից: Վստահաբար, պետք է պահպանել դրական հեռանկարը»,-ասաց դեսպանը:

  • Կիսվել: