Անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասին խոսել. Բագրատ Սրբազանը՝ իր՝ կաթողիկոսի պաշտոնին հավակնելու մասին տարածված լուրերի վերաբերյալ
Ես գիտեմ, որ անբարոյականությունը որոշակի իմաստով լավ չափանիշ է դարձած մեր կյանքում եւ հատկապես այսպես կոչված իշխանության եւ նեռի գլխավորությամբ սնվող մարմինների համար: Այս մասին այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով ԶԼՄ-ներում տարածված այն լուրերին, թե իբր ինքը «աչք ունի» կաթողիկոսի պաշտոնի վրա եւ նույնիսկ չի շնորհավորել նրան ծննդյան առթիվ:
Այս ատնչությամբ Բագրատ Սրբազանն ասաց. «Բնականաբար, անբարոյականությամբ սնվող մարմինը չի կարող բարոյական բաների մասին խոսել: Երկուշաբթի օրը հանդիպել եմ Վեհափառ Հայրապետին, հեռաձայնով շնորհավորել եմ նրա ծննդյան տարեդարձը, իր օրհնությունն եմ հայցել...»:



