Ամսական 200-250 լիբանանահայ է դիմում՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. ինչպե՞ս է ԱԳՆ-ն աջակցում մեր հայրենակիցներին. Hetq.am
Լիբանանում շարունակվում է ներքաղաքական, տնտեսական ճգնաժամը, որը չի կարող իր ազդեցությունը չունենալ տեղի հայերի կյանքի վրա, գրում է Hetq-ը։
▪️Լիբանանի ճգնաժամի ներկա փուլի մեկնարկից այդ երկրում մեր դեսպանությունն աշխատում է գրեթե շուրջօրյա գրաֆիկով, մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների, այնպես էլ ՀՀ քաղաքացիների հետ, փորձում է գնահատել նրանց խնդիրներն ու պատշաճ արձագանքել:
Մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Լիբանանի կառավարության, հասարակական-քաղաքական տարբեր ուժերի հետ, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել այդ երկրում առկա իրավիճակը: Մենք պատրաստ ենք և շարունակում ենք բոլոր այն ծրագրերը, որոնք ունենք Լիբանանի հետ, և եթե որևէ հարցում կարող ենք օգտակար լինել, պետք է դիտարկենք դա։
▪️«Հիմա շատ կարևոր է, թե Լիբանանի նոր կառավարությունը բարեփոխումների ինչ նոր ծրագրերով է հանդես գալու, և եթե մենք կարողանանք որևէ կերպ օգտակար լինել դրանց իրականացմանը, ապա, անշուշտ, կքննարկենք դա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


