հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ. Բաղդասարյան

Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ. Բաղդասարյան

Ամփոփելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանը՝ կարող ենք արձանագրել, որ ունեցել ենք դրական արդյունքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

՛՛Նախևառաջ, Հայաստանի համապետական ընտրությունների զեկույցն ընդգծում է Հայաստանում ժողովրդավարությանն ուղղված գործընթացների ամրապնդումը: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույցն էր, որը հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ ստացավ ԵԽԽՎ պատվիրակների ձայների մեծամասնությունը:

Սա նաև նախորդ գումարման ԱԺ ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամների ակտիվ գործունեության արդյունքն էր: Որպես հայաստանյան պատվիրակության մշտական նոր անդամ կարող եմ փաստել, որ միջազգային կառույցներում շարունակական աշխատանք է պահանջվում։ Հատկապես ստեղծված իրավիճակում խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում: Տեղեկացնեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընդգրկված եմ երկու հանձնաժողովում՝ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների», ինչպես նաև «Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում»:

Կփորձեմ գիտելիքներս և հմտություններս լավագույնս ծառայեցնել ի նպաստ մեր երկրի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: