ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին․ Ֆրենկ Փալոն
Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ։ Ադրբեջանը բազմիցս նախաձեռնել է չհրահրված ագրեսիայի գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և գրեթե անհնարին են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին։
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով երեկ Տեղ գյուղ ադրբեջանական կողմի սադրանքներին։



