ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին

ԱՄՆ-ը պատրաստվում է միանալ կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհը կանգնած է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը բաշխելու հարցում ‘’բարոյական աղետալի իրավիճակի’’ առջեւ: Ինչպես կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն է ասում, ամենաաղքատ երկրներից մեկին տրամադրվել է պատվաստանյութի միայն 25 չափաբաժին: ‘’Ոչ թե 25 միլիոն, կամ 25 հազար, այլ պարզապես 25’’, ասել է նա: Նրա խոսքերով, արդար չէ, որ երիտասարդ, առողջ անձինք պատվաստումներ են ստանում հարուստ երկրներում, երբ ծերերն ու հիվանդները դրանից զրկված են աղքատ պետություններում, գրում է "Ամերիկայի ձայնը

Այստեղ միայն հարուստ-աղքատ հարաբերություններում անարդարության խնդիրը չէ: Մյուս խնդիրն այն է, որ առանց միաժամանակյա պատվաստումներ ապահովելու, անհնար կլինի վերացնել համաշխարհային համավարակը: Համավարակ, որով վարակվածների թիվը մոտենում է 100 միլիոնի: Եթե մի շարք երկրներում դեռեւս դեկտեմբեր ամսից սկսել են զանգվածային պատվաստումներ, Աֆրիկայում ամիսներ են պահանջվելու առաջին պատվաստումներն ապահովելու համար:

Օրինակներից է Նիգերիան, որտեղ կա 113 հազար վարակակիր, եւ որտեղ գրանցվել է մահացության 1450 դեպք: Այստեղ վարակը վերջին շաբաթներին տարածվում է մեծ արագությամբ, եւ պարզ չէ, թե եւս քանի մարդ կմահանա առանց հարուստ երկրների ուշադրության, ասում են բժիշկները:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդընն ասել է, որ ԱՄՆ-ը նորից անդամակցելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, եւ երկրի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչիին գործուղում է այնտեղ, որտեղ այս շաբաթ մշակելու են կովիդի դեմ միջազգային պայքարի մասին ծրագիր:

  • Կիսվել: