հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինքեն

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության երկարատև քաղաքական կարգավորման բանակցություններին. Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում կողմերին աջակցելու հանձնառությանը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտտուղար Էնթոնի Բլինքենի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ հղած ուղերձում:

Ուղերձում նաև նշված է. որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել կողմերին մարտական գործողությունների հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրները վերացնելու հարցում, որոնք են բոլոր պահվող անձանց ազատ արձակումը, անհետ կորածների որոնման աշխատանքները, աճյունների փոխանակման գործընթացը:

  • Կիսվել: