շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից ստեղծված կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ կողմ քվեարկելով ճանաչման օգտին մարտի 7-ին, տեղեկացնում է Mirror spectator-ը:

«Երևանի փողոցներում մեր քարոզչական պաստառները հայտնվելուն պես ՀՔԾ-ից հերթական հրավերը ստացա

Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության տարածած մաուլի հաղորդագրությունից՝ MMF–ն երեք տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսությունների և քննարկումների են այցելել Օսմանյան և Հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ, վավերագրական ֆիլմեր են նայել»:

Նշվում է նաև, որ MMF-ն ստեղծվել է 2003 թվականին: Այն կոչված է աջակցել հասարակության շրջանում բարոյական դաստիարակությանն ու մշակութային արժեքներին՝ հանդուրժողականության և երկխոսության խրախուսման միջոցով:

  • Կիսվել: