երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ

Փետրվարի 23-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ։

Դեսպանության տեղեկացմամբ, դեսպան Ներսեսյանը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող իրավիճակը՝ 44 օր տևած պատերազմից հետո և ընդգծել Ադրբեջանի կողմից պատանդի կարգավիճակում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդիրը։
 
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա զարգացման հարցերը։

  • Կիսվել: