ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելություն է իրականացնելու նախնական գրանցմամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական ընդունելություն է իրականացնելու նախնական գրանցմամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։

Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]` նշելով Ձեր բջջային համարը, կամ զանգահարել (202)-319-1976 հեռախոսահամարով:

Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի։ Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված հետևյալ թեժ գծից, որը հասանելի է նաև Viber և WhatsApp հավելվածներով` +1(202)-674-9348:

Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ»։

  • Կիսվել: