հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
 ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին. Արման Աբովյան

ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման խոսակցություներին. Արման Աբովյան

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները խոր զարմանքով են վարեբերվել նոր դեսպանի նշանակման մասին խոսակցություներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը շարունակում է վարել անհեթեթ քաղաքականություն և մինչ օրս ոչ մի խոսակցություն պատշաճ բացատրություն չի ստացել, չի էլ ստանալու:

«Տարբեր վարկածներով փորձում ենք տրամաբանությունը հասկանալ, դա աննորմալ երևույթ է: Մինչև Փաշինյանը երբեք չի եղել նշանակում, որը հասկանալի չէր լինի: Այս պարագայում ամեն մեկս փորձում ենք հասկանալ, թե ինչի են սրանով ուզում հասնել», - ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ իշխանությունը ադեկվատ չէ բացատրություն տալու:

  • Կիսվել: