երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ-ը ողջունում է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների վերադարձը: Այս մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի` Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Մենք կոչ ենք անում շուտափույթ ազատ արձակել մնացած բոլոր պահվող անձանց, իրականացնել աճյունների փոխանակում և անհետ կորածների հաշվառում: Մենք ընդգծում ենք միջազգային պարտավորություններին համապատասխան՝ պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի կաևորությունը»,- նշված է գրառման մեջ:

 

  • Կիսվել: