ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդականի կոչը Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդականի կոչը Բայդենին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի՝ կրոնական փոքրամասնությունների հարցերի նախկին հատուկ խորհրդական Նոքս Թեյմզը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել 1915-23 թվականներին տեղի ունեցած համակարգված սպանություններն անվանել ցեղասպանություն, հայտնում է News Week-ը:

Նշվում է, որ, ըստ Թեյմզի, ապրիլի 24-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պատմական փաստն արձանագրելու ճիշտ պահը կլինի:

News Week-ը գրում է, որ Օսմանյան կայսրությունը 1915-ի ապրիլի 24-ից սկսած ութ տարի շարունակ իրականացրել է հայերի, հույների և ասորիների զանգվածային սպանությունները:

Ընդգծվում է նաև, որ 1.5 մլն հայ է սպանվել. ինչն այլևս գաղտնիք չէ: Զանգվածային սպանությունների մասին միայն 1915-ին The New York Times պարբերականը 145 հոդված է հրապարակել:

Նոքս Թեյմզը հույս է հայտնել, որ նախագահ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

 

  • Կիսվել: